Ի՞նչ կապ կա հայտնի Սաթենիկի դերակատարի և Մարգարիտա Սիմոնյանի միջև․ մանրամասներ

«Հուսո աստղ» ֆիլմից Սաթենիկի, «Տղամարդիկ» ֆիլմից ատամնաբույժի տիկնոջ կերպարը կերտող և այլ հայտնի ֆիլմերի դերակատար Լաուրա Գևորգյանը այժմ բնակվում է Ռուսաստանում։

Այնպես է ստացվել, որ տիկին Լաուրան ապրում է հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանի և նրա մայրիկի հետ նույն հարկի տակ։ Հաշվի առնելով մեր ընթերցողների հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք նրանց ընտանեկան կապի որոշ մանրամասներ։

Քչերը թերևս գիտեն, որ Լաուրան հայտնի անիմատոր, ռեժիսոր Տիգրան Քյոսայանի մայրն է, հանրահայտ կինոռեժիսոր Էդմոնդ Քյոսայանի տիկինը։

Մարգարիտան խոստովանում է, որ իր սկեսուրը արիստոկրատ ու նրբանկատ կին է։ Նա իր մայրիկի հետ շատ է մտերմացել, կարծես երկար տարիների ընկերուհիներ լինեն։

Տիկին Լաուրան Մարգարիտայի մայրիկի հետ միասին զբաղվում է Մարգարիտայի ու Տիգրանի բալիկների խնամքով ու դաստիարակությամբ։

Մարգարիտան նաև պատմում է, որ եղել են դեպքեր, երբ սկեսուրը նրան նկատողություն է արել որևէ հագուստի առիթով, ինչից հետո նա այդ հագուստն այլևս չի հագել՝ հարգելով սկեսուրի կարծիքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: