Ի՞նչ է Դելտա շտամը և ինչպե՞ս պայքարել դրա դեմ, որպեսզի խուսափենք առաջիկա բռնկումից

Բժիշկ Դավիթը խոսել է կորոնավիրուսի մուտացված տարբերակների, մասնավորապես Դելտա շտամի մասին։ Նա մանրամասնել է՝ ասելով, որ համավարակը որոշակի մուտացիաների է այս ընթացքում ենթարկվել, որոնք բժշկության մեջ պայմանական հունական տառերով են անվանել։

Ալֆան, Բետան ու Գամման այնքան էլ չեն տարբերվում համավարակի մեր իմացած տարբերակից, իսկ Դելտան բավականին լուրջ փաստի առաջ է կանգնեցրել մարդկանց ու բժշկական համակարգին։

Բժիշկ Դավիթը հիշեցնում է Հնդկաստանի բռնկման դեպքը, երբ առողջապահական համակարգը պարզապես տապալվել էր ու մարդիկ մահանում էին ով որտեղ պատահի՝ փողոցներում, տանը, հիվանդանոցներում։

Բժիշկը չի հստակեցնում, թե դրա պատճառը ինչն է եղել մասնավորապես՝ առողջապահական համակարգի թերացումը, թե՞ հիվանդության խիստ վարակիչ լինելը, սակայն նշում է, որ արդյունքը աղետային էր։

Որպեսզի առաջիկայում խուսափենք նման բռնկումներից, հարկ է փակ տարածքներում դիմակով շրջել և ընդունել պատվաստումները։ Բժշկի համար խիստ մտահոգիչ են Հայաստանում վիրուսի տարածման ներկայիս տվյալները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: