Իմքայլական պատգամավորները երթևեկում են նոր բացված ճանապարհով․ տեսանյութ

Այսօր երկրորդ օրն է, ինչ ադրբեջանական զինծառայողների կողմից փակվել էր Սյունիքի մարզային հատվածի ճանապարհային որոշ հատվածներ, ինչի պատճառով երեք գյուղական համայքներ հայտնվել էին գրեթե փակ, շրջափակված վիճակում, քանի որ մնացել էին վատորակ գրունտային ճանապարհի հույսին, որը սովորական մարդատարների համար դժվարամատչելի էր հատելը։

Քիչ առաջ ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն տարածեց, որից իրազեկվեցինք այն մասին, որ Մ2 կոչվող ճանապարհը բացվել է, ասել է թե՝ Գորիսից Որոտան և Շուռնուխից Կարմրաքար տանող ճանապարհային հատվածներն արդեն անցանելի են ու անվտանգ։

Այսօր Ն․ Փաշինյանն իր խոսքում ասել է, որ ադրբեջանական կողմից սպասելի են նոր նմանօրինակ քայլեր, որոնք նպատակաուղղված են Հայաստանին թուլացնելուն և նոր ձեռքբերումներ ունենալուն, ուստի հարկավոր են ամուր նյարդեր։

Նշենք նաև, որ մինչ ճանապարհների բացումը Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել նախ ՌԴ, ապա նաև ԱՄՆ դեսպանների հետ՝ քննարկելու փակված ճանապարհների հարցը։

Ստորև ներկայացնում են իմքայլական Ա․ Խաչատրյանի տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է նա Անդրանիկ Քոչարյանի, Հայկ Կոնջորյանի ու Արփի Դավոյանի հետ անցնում նոր բացված ճանապարհներով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: