Զարուհի Փոստանջյանը բացառիկ եթեր է կազմակերպել Որոտան տանող գրունտային ճանապարհից․ տեսանյութ

Զարուհի Փոստանջյանն այն բացառիկ գործիչներից է, ով այսօր որոշել է ուղևորվել Սյունիքի վիճահարույց տարածքներ՝ անձամբ տեսնելու ու համոզվելու, թե ինչ վիճակ է տիրում այնտեղ։ Զ․ Փոստանջյանի ուղղությունը Որոտան համանքն է։

Որոտանը երեք այլ համայնքների հետ միասին հայտնվել են փակված վիճակում։ Ն․ Փաշինյանը խորհուրդ է տվել միառժամանակ օգտվել դեպի Որոտան տանող գրունտային ճանապարհից, մինչ բանակցություններն արդյունք կտան։

Զ․ Փոստանջյանը հաստատել է շատերի այն մտավախությունը, որ առաջարկվող գրունտային ճանապարհը խիստ դժվարանցանելի է։ Նա սեփական փորձով պնդում է, որ այդ ճանապարհը անմատչելի է, այնտեղով կարող են ընթանալ միայն ամենագնաց մեքենաներ։

Զ․ Փաոստանջյանը հիմնավոր կասկածներ ունի, որ նույնիսկ ամենագնացներն անցնելու հնարավորություն չեն ունենա ձմռանը, երբ ձյուն գա։ Փաստացի ձմռանը այդ գյուղերը կփակվեն, իսկ նրանց դիմաց լինելու են ադրբեջանական զինվորները, ուստի օգնության հնարավորություններն այս դեպքում հավասարվում են զրոյի։

Զ․ Փոստանջյանի ճանապարհային եթերներից մեկը ներկայացնում ենք ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: