Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրոպայի կանանց չեմպիոն Էլինա Դանիելյանին․ լուսանկար և այլ մանրամասներ

Վերջերս այս մռայլ օրերին պայծառ և ուրախալի ապրումներ ունեցանք շախմատիստուհի Էլինա Դանիելյանի շնորհիվ, ով հաղթել էր շախմատի կանանց եվրոպական առաջնությունում՝ դառնալով բացարձակ չեմպիոն։

Հաղթանակով վերադարձած Էլինային հայրենիքում մեծ ջերմությամբ են դիմավորել։ Նրան սկզբում ընդունել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նվերներ տալով շախմատիստուհուն։

Էլինան խոստովանել է, որ իր ճանապարհը դեպի հաղթանակ բավականին դժվար է եղել, սակայն նա կարողացել է հասնել իր նպատակին։ Էլինան հաճելի անակնկալի է եկել, երբ իմացել է, որ նախարար Վ․ Դումանյանը ևս շախմատի մեծ սիրահար է։

Էլինային ընդունել է նաև շախմատի ֆեդերացիայի նախագահը՝ Սերժ Սարգսյանը։ Ֆեդերացիայի սոցհարթակը լուսանկար է հրապարակել Էլինայի ու Սերժ Սարգսյանի հանդիպումից։ Ս․ Սարգսյանը շնորհավորել է բացառիկ շախմատիստուհուն։

Հիշեցնենք, որ ընթացքի մեջ է շախմատի տղաների առաջնությունը։ Այս անգամ, ինչպես հայտնի է, հայկական կողմից չի ներկայանալու մեր հայտնի շախմատիստներից Արոնյան Լևոնը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: