Պետական օդանավը եկել է համապատասխան տեղից, որտեղ կազինո կա, ստեղից մեշոկներով գումարը տարել են, որ վճարեն. Խաչատուր Սուքիասյան

Խաչատուր Սուքիասյանի երեկվա հայտարարությունը Սերժ Սարգսյանի մասին առիթ է դարձել, որ նոր քննարկումներ ու սկանդալներ առաջ գան։ Սերժ Սարգսյանը այդ ելույթից հետո տեղեկացրել է հանրային հարթակներին, որ մտադիր է ասվածի մասով դատական գործ հարուցել Խ․ Սուքիասյանի դեմ։

Այսօր Խ․ Սուքիասյանը հայտնել է, որ ինքն էլ ունի փաստաբաններ և պատրաստ է ներքաշվել դատական գործերի մեջ, եթե դրա կարիքը կա։

Ի պատասխան լրագրողների հարցադրումների՝ Խ․ Սուքիասյանն ասել է, որ ինքը հստակ դեպք գիտի, որ ուղղաթիռը հատուկ հրահանգով եկել ու պարկերով անհրաժեշտ գումարն է տարել նշված վայրերից, որ վճարեն խաղատներում տանուլ տված գումարները։

Խ․ Սուքիասյանը անուններով է խոսում, ասում է, թե ով ինչով է զբաղվել տարիներ առաջ Ս․ Սարգսյանի կառավարման տարիներին։

Խ․ Սուքիասյանը խոսում է կեղեքողների մասին։ Նրա խոսքի այլ ուշագրավ մանրամասներ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: