Ձեր գործընկերների կողմից կտտանքների են ենթարկվել իշխանական թիմի կին պատգամավորները․ Լուսինե Բադալյանը մանրամասներ է պատմում

Լուսինե Բադալյանը, հակադարձելով ընդդիմադիրների մեղադրանքներին, ներկայացրել է իրենց քաղաքական թիմի կանանց տեսակետն իր այսօրվա ելույթում։

Հիշեցնենք, որ ընդդիմադիրները իշխանական թիմի կանանց մեղադրում էին այն բանի համար, որ իրենք չդատապարտեցին Աննա Մկրտչյանի հետ նախօրեին կատարվածը։

Լուսինե Բադալյանը հիշեցնում է, թե ընդդիմադիրներն ինչ դաժան վերաբերմունք են ցուցաբերել իրենց թիմի ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես են քաշքշել նոր բալիկ ունեցած կին պատգամավորին՝ նրան թույլ չտալով գնալ բալիկի մոտ։

Լ․ Բադալյանը, հիշեցնելով իրենց հանդեպ վատ վերաբերմունքի մի քանի օրինակ, ասում է, որ իրենցից չակնկալեն դատապարտող խոսք, առավել ևս, որ տվյալ դեպքում Աննա Մկրտչյանն ինքն է ուզում հայտնվել այն իրավիճակում, որի մեջ երեկ ընկել էր։

Լ․ Բադալյանը, դիմելով ընդդիմադիր կին պատգամավորներին, ասում է, որ ինքը մյուսներին դժվար է պատկերացնում այն իրավիճակում, որի մեջ երեկ հայտնվել էր Աննա Մկրտչյանը։ Լ․ Բադալյանի ելույթի խոսքն ամբողջությամբ՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: