Ազգային ժողովում նորից ծեծկռտուք է․ տեսանյութ և այլ մանրամասներ

Ազգային ժողովում կրքերը չեն թուլանում։ Բոլորն ազատություն են տվել իրենց զգացմունքներին ու էմոցիաներին։ Բանը հասել է նրան, որ պատգամավորները իրենց տեղի վեր են կացել ու սկսվել է տարերային ծեծկռտուքը։

Հանրային հարթակներում հասանելի կադրերում երևում է, որ ով ում վրա որոշակի վիրավորվածություն ունի, այս մասսայական ծեծկռտուքի ժամանակ ի ցույց է դնում՝ բավարարելով ներքին ինքնագոհությունը։

Նախ Վահե Հակոբյանին մոտեցավ և ոտքով hարվածեց Վահագն Ալեքսանյանը։ Հետո հայհոյախառն արտահայտությունների ներքո սկսվեց համատարած ծեծկռտուք։

Վահե Հակոբյանը հետո խոսել է տեղի ունեցածի մասին՝ ասելով, որ թեխ Ս․ Օհանյանի շիշ նետելը, թե՛ իր տեղից վեր կենալը սադրանք է եղել, որը նախաձեռնվել է իշխանական թևի ներկայացուցիչների կողմից։ Նա խոստանում է անհետևանք չթողնել ոչինչ։

Խորհրդարանական այսօրվա թեժ վեճի ու ծեծկռտուքի ընդհանրական կադրերը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: