Ծեծկռտուք խորհրդարանում. անվտանգության աշխատակիցները փորձում էին դուրս բերել Աննա Մկրտչյանին

Խորհրդարանական այսօրվա նիստերը շատ թեժ են, քանի որ Խորհրդարան է ժամանել վարչապետը, ով նախ ներկայացրել է Կառավարության ծրագիրը, ապա պատասխանել է պատգամավորների հարցերին։

Մինչ Ն․ Փաշինյանը կներկայացներ առաջիկա ծրագիրը, Ա․ Վանեցյանի գլխավորած խմբակցությունն ի նշան դժգոհության դուրս է եկել դահլիճից՝ խոստանալով վերադառնալ՝ հարցեր տալու։

Հարցեր տալու ժամանակ խմբակցությունը խոստացածի պես վերադարձել է։ Աննա Մկրտչյանը, ով այս ընթացքում հասցրել է աչքի ընկնել իր համառ ու համարձակ հարցադրումներով, հարցի համար իրավունք է ստացել։

Նա իր խոսքում մի շարք վիրավորական արտահայտություններ է թոյլ տվել վարչապետի անձի և գործունեության հասցեին, ինչի պատճառով Ալեն Սիմոնյանը նրան նախ նկատողություն է արել, հետո զրկել է ձայնի իրավունքից, իսկ վերջում դուրս հրավիրել։

Քանի որ Աննա Մկրտչյանը հրաժարվել է դուրս գալ դահլիճից ու շարունակել է խոսել, Ալեն Սիմոնյանը հրավիրել է անվտանգության աշխատակիցների, որ Ա․ Մկրտչյանին դուրս տանեն։

Ա․ Մկրտչյանի թիմակիցները շրջապատել են նրան՝ թույլ չտալով, որ անվտանգության աշխատակիցները մոտենան նրան։ Ա․ Սիմոնյանը ընդմիջում է հայտարարել։ Սկսվել է ծեծկռտուք։ Տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: