Գ․ Դանիելյանը մեր ժամանակների հաջողակ դեմքերից է, ով կարողացել է գրեթե զրոյական կետից կառուցել ու ստեղծել բարեկեցիկ ու ապահով կյանք։ Նա այժմ երկու զավակների հայր է, երջանիկ ամուսին, ճանաչված անհատ։
Գ․ Դանիելյանը ընտանիքում չորս զավակներից մեկն է եղել։ Նա մեկ եղբայր ու երկու քույր ունի։ Նրանք իրենց մայրիկին շատ վաղ են կորցրել։
Գրիգորն ընդամենը վեց տարեկան է եղել։ Հայրական տատիկի պնդմամբ Գրիգորի հայրը երկրորդ անգամ է ամուսնացել։
Չնայած Գրիգորը միշտ էլ զգացել է մայրական քնքշանքի կարիքը, սակայն երախտագիտությամբ է հիշում, թե ինչպես է իր մասին հոգ տարել խորթ մայրը։
Գրիգորը նշում է, որ երկրորդ ամուսնությունից հետո հայրն այլևս երեխաներ չի ունեցել, որպեսզի երեխաների միջև տարբերություն չլինի։ Նա նաև ասում է, որ իր կինը որոշակի նմանություն ունի իր մահացած մայրիկի հետ։
Գրիգորը մինչ հիմա էլ չի կարողանում առանց հուզմունքի խոսել հոր կորստի մասին, քանի որ բազմաթիվ կիսատ թեմաներ են մնացել, որոնց մասին չեն հասցրել քննարկել։ Մանրամասները՝ տեսանյութում։