Նոր ու բացառիկ կադրեր Մնացականի հարսանեկան արարողությունից․ տեսանյութ

Մնացականը հեռուստաէկրաններին հայտնվեց արցախյան աննախադեպ պատերազմի մասին պատմող ամենից առաջին ռեխորտաժի շրջանակներում։

Նրա՝ հեռուստաէկրաններին հայտնվելն ամենևին էլ պատահական չէր, քանի որ Մնացականը մեկն էր այն զինվորականներից, որ պատերազմի մեկնարկի պահին եղել է դիրքերում ու միանգամից իր զինվորների հետ նախաձեռնել է հակահարվածի գործողությունները։

Մշտական լարված գրաֆիկը, բարձրաձայն հրահանգներ հնչեցնելը պատճառ էր դարձել, որ Մնացականի ձայնը խզվի։ Նա ռեպորտաժում հենց խզված ձայնով էր ու այպես էլ մինչ հիմա հայտնի է հանրային լայն շրջանակներում։

Օրեր առաջ առիթ ունեցան ուրախությամբ տեղեկացնելու, որ Մնացականը կարևոր որոշում է կայացրել․ նա ընտանիք է կազմել սիրելիի հետ, ով սրտատրոփ սպասել է Մնացականին թիկունքում։

Համառ ու խիզախ հրետանավորն ամուսնացել է զինընկերների ընկերակցությամբ։ Նրա հարսանեկան կադրերից շատերը հասանելի են սոցհարթակներում։

Ստորև ներկայացնում ենք Մնացականի հարսանեկան արարողությունից բացառիկ կադրեր, որոնցում զույգը պարում է Միհրան Ծառուկյանի երգի հնչյունների ներքո։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: