Տորթ «Սնիկերս» պատրաստելու հեշտ, արագ, համեղ տարբերակ

Այնքան քիչ ու պարզ մթերքներ են անհրաժեշտ այս համեղ ու շքեղ տորթը ստանալու համար.Նախ առանձնացված սպիտակուցներն ենք հարելով բարձրացնում ու սպիտակեցնում, հետո աստիճանական կարգով ավելացնում դեղնուցային մասը: Դրան հաջորդում է մյուս մթերքների ավելացումը: Համասեռության բերելով՝ խմորային մասսան տեղավորել համապատասխան կաղապարի մեջ և թխել:

Կրեմային խառնուրդը ստանալու համար.Փափկած կարագն ու եփած, պինդ խտացրած կաթը միասին բերում ենք համասեռության: Բովված նուշը (կամ այլ ընդեղեն) բաժանում ենք երկու մասի: Մի մասն անցկացնում ենք աղացով՝ վերածելով փշուրանման մանր մասսայի, մյուս մասը դանակով կրտրատելով մանրատել: Երկու մասսան էլ լցնել կրեմային խառնուրդի մեջ:

Թխված ընդհանուր շերտը շերտատել՝ ստանալով երեք բարակ շերտ: Սրանք ստացված կրեմային խառնուրդով միավորելուց հետո մակերեը պատել շոկոլադային սալիկի ու կաթի տաքացումից ստացված շոկոլադային մածուկով:

Ի վերջո տորթը ձևավորել կտրտված ընդեղենով և իսկական շնկիերսային կտրտված սալիկներով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!