Այսպիսի համեղ «Տիրամիսու» դեռ չեք փորձել․ վայելեք

«Տիրամիսուն» հիրավի համարվում է ամենաշքեղ ու համեղ աղանդերներից մեկը։ Սակայն այն պատրաստելը այնքան էլ դյուրին չէ։ Առաջարկում ենք հեշտ ու մատչելի տարբերակ՝ «Տիրամիսու» պատրաստելու համար։

 

Անհրաժեշտ է

Մասկարպոնե պանիր՝ 1տուփ

Խտացրած կաթ՝ 10ճաշի գդալ

Լուծվոող սուրճ՝ 2 ճ/գ

Տաք ջուր՝ 12 ճ/գ

Բիսկվիթային թխվածքաբլիթ՝ 2տուփ

Կակաո

Պատրաստման եղանակը

Պանիրը միավորել խտացրած կաթի հետ և վերածել միասեռ զանգվածի։ Այլ տարրայի մեջ սուրճի վրա ջուր լցնեն, խառնել և սառեցնել։ Թխվածքաբլիթը թաթախել սուրճի մեջ և շարել մատուցամանի հատակին, վրայից սուրճ լցնել մի փոքր և կրեմի հաստ շերտ, հետո կրկնել նույնը։

Հավասարացնել ծածկել սննդային թաղանթով ու դնել սառնարանը 6 ժամով։ Հանել, կակաոյի հաստ շերտ ցանել և մատուցել։ Ի դեպ, պանիրն ավելի լավ է սառեցնել։ Սուրճը կարելի է նաև սև օգտագործել։ Օգտագործեք միայն որակյալ կակաո, որը հատուկ համ է տալիս աղանդերին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: