Էդգար Իգիթյանը հրապարակել է որդու ժպտացող լուսանկարներից մի քանիսը․ ահա թե ինչ անուշիկ բալիկ է նա

Հանրահայտ արտիստներից Էդգար Իգիթյանը վերջերս հայրիկ դառնալու բախտ է ունեցել։ Նա մեծ երջանկությամբ է ստանձնել հայրության պատասխանատվությունը։

Էդգարը հաճախ է իր բալիկի վերաբերյալ մտքեր արտահայտում, նրա մասնակցությամբ լուսանկարներ տեղադրում։

Ինչպես երևում է Էդգարի հրապարակած կադրերից, փոքրիկ Լեոնը օրեցօր ավելի ու ավելի է մեծանում։ Էդգարի տեղադրած վերջին կադրերում Լեոնը լիաթոք ժպտում է։

Հրապարակելով որդու ժպտացող լուսանկարները՝ Էդգարը ցանկացել է այդպիսով ժպիտներ պարգևել լուսանկարները դիտողներին։

Նշենք, որ փոքրիկ Լեոնն արդեն բոլորել է ծննդյան երկու ամսականը։ Նրա խնամքով հիմնականում զբաղվում են ծնողները։ Էդգարն ու Լուսինեն հաճախ են Լեոնի հետ բացօթյա զբոսանքների գնում ու հետաքրքիր ժամանակ անցկացնում։

Լուսինեն ևս հաճախակի է Լեոնի մասին հրապարակումներ անում ու տեղադրում նրա լուսանկարները։ Նրա առօրյան Լեոնի լույս աշխարհ գալուց հետո բավականին փոխվել է։ Մայրիկն ամբողջովին նվիրվել է իր մանկահասակ փոքրիկին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: