Հայտնի ռեժիսոր Վահե Շահվերդյանի ծննդյան օրն է․ ահա թե ինչպես են նրան շնորհավորել նրա հայտնի որդին և ընկերները

Այսօր հայտնի ռեժիսորներից Վահե Շահվերդյանի ծննդյան օրն է։ Նա մեր այն հարուստ և բովանդակալից ճանապարհ անցած արվեստագետներից է, ով մինչ հիմա էլ շարունակում է ապրել թատրոնով։

Նրա բեմադրությունները մեծ սիրով են ընդունվում ոչ միայն հայրենիքում, այլ արտերկրում։

Տաղանդավոր հայրիկի ծննդյան օրը շնորհավորել է ոչ պակաս տաղանդավոր որդին՝ Սուրեն Շահվերդյանը, ով շարունակել է հոր ուղին։

Ս․ Շահվերդյանը գրել է․ «Շնորհավորում եմ պապ ջան։ Առողջություն իմ ամենաիմաստուն, մնացածը դու վաղուց արել ես»։

Վահե Շահվերդյանին շնորհավորել են նաև նրան սիրող ու հարգող այլ անձինք, ովքեր հիմնականում թատերական աշխարհից են։

Հայտնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը տեղադրել է իրենց ջերմ լուսանկարներից մեկը՝ գրելով․  «Վարպետ, Ուսուցիչ։

Շնորհավոր Ձեր ծննդյան օրը։ Երբեք, երբեք չեմ մոռանա ձեր խորհուրդները, Ջեր տված դերերն ինձ միշտ թևեր են տվել ու մինչ հիմա էլ թռիչէի են պատրաստ Ձեր բոլոր սաները, որովհետև հիմքն ամուր է։ Շնորհակալ եմ»։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: