Վթարի ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանի կյանքում նոր փոփոխություններ են տեղի ունեցել․ հուզիչ մանրամասներ և լուսանկարներ

Թամարա Գևորգյանի կյանքում այս հատվածում բավականին բարդ շրջան է, քանի որ կենսախինդ, երիտասարդ դերասանուհին վթարի պատճառով գամվել է անվասայլակին։ Նրա կողքին են այս շրջանում մտերիմները, ովքեր նրան մենակ չեն թողնում։

Թամարային մենակ չեն թողնում նաև նրա գործընկերները, ովքեր Թամարային փորձում են իրենց հնարավորությունների սահմանում աջակցել՝ թեթևացնելով նրա մտահոգությունները։

Թամարան գործընկերների շնորհիվ պատրաստվում է վերադառնալ բեմ։ Նրան այդ հնարավորությունը տվել են մի շարք դերասաններ, ովքեր այժմ նրա հետ միասին աշխատում են մի ներկայացման վրա, որտեղ Թամարան հանդես է գալու ինքնատիպ կերպարով։

Դերասանական կազմի մեջ են նաև Մկրտիչ Արզումանյանն ու իր տղան։ Թամարան իր սոցհարթակում տեղադրել է ներկայացման նախապատրաստական շրջանի փորձերից մեկից մի հատված, որտեղ երևում է ներկայացման դերասանական կազմը։

Թամարան իր ուրախությունն է հայտնել աշխատանքային պրոցես վերադառնալու առիթով և խոստացել է առաջիկայում լավ նորություններով հանդես գալ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: