«Իրականությունը Լիլիթ Մակունցի՝ Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան նշանակվելու մասին»

Ինչպես հայտնի է, Ա․ Միրզոյանի և Լ․ Մակունցի հետ կապված հասարակության խոսակցությունները հաստատվում են և նրանք ստանում են այն պաշտոններրը, որոնց մասին խոսվում էր հանրային շրջանակներում։

Այս մասին հայտնի լրագրողներից Թաթուլ Հակոբյանը գրում է հետևյալը․ «Իրականությունը Լիլիթ Մակունցի՝ Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան նշանակվելու մասին սա է։

Ուրեմն, Լիլիթ Մակունցը, ով Նիկոլ Փաշինյանի աջ թևն էր խորհրդարանում և ինչ-որ տեղ հակակշռում էր Արարատ Միրզոյանին ՔՊ թիմի ներսում, 44-օրյա պատերազմից հետո ցանկություն է ունենում դառնալ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:

Նիկոլ Փաշինյանը չի մերժում նրան: Վարուժան Ներսեսյանը, ով ՀՀ լավագույն դիվանագետներից է և ամենաաշխատասեր ու ՀՀ-ին նվիրված դեսպաններից, ով հսկայական գործ էր անում Վաշինգտոնում, հետ է կանչվում նշանակումից 2 տարի անց և ուղարկվում Լոնդոն:

Որևէ աշխարհաքաղաքական կամ այլ բան չկա այս տեղափոխման մեջ: Պարզապես Մակունցն ուզեցել է դեսպան գնալ և գնացել է»,- իր հրապարակումն ավարտում է լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: