Ահա թե ինչ անակնկալ է մատուցել Լիլիթ Բասյանը որդուն և ի՞նչ է նվիրել նրա ծննդյան օրը

Հայտնի սննդաբաններից Լիլիթ Բասյանը օրերս նշել է իր միակ որդու ծննդյան տարեդարձը։ Հայրիկի անվանակից կրտսեր Ալեքսանդրը բոլորել է ծննդյան յոթ տարին, ինչի առիթով ծնողները յուրաքանչյուրն իր հերթին անակնկալ է մատուցել երեխային։

Լիլիթը, որ հաճախ է խոսում իր զավակի հանդեպ ունեցած առանձնահատուկ սիրո մասին, երեխայի ծննդյան օրվա կեսգիշերին անակնկալ է մատուցել նրան՝ հեքիաթի հերոսների ու նրա մտերիմ ընկերների հետ միասին տորթ նվիրելով։

Ինչպես երևում է լուսանկարներից, Ալեքսի նախընտրած ու սիրելի հերոսը Մարվելն է, և նրա ծննդյան տորթը ձևավորված է հենց այդ հերոսի մոտիվներով։

Հետո պարզ է դարձել, որ Լիլիթը կատարել է նաև փոքրիկ Ալեքսանդրի երազանքը։ Ալեքսը միշտապես երազել է առանձին սենյակ ունենալ, որը զարդարված կլինի իր նախընտրելի դեկորացիաներով։

Քանի որ անցած ամիս Լիլիթը տղայի հետ նոր տուն է տեղափոխվել, նրան հաջողվել է իրականացնել նաև Ալեքսի այդ երազանքը՝ նրան առանձին, գեղեցիկ ու նախընտրելի հարդարում ունեցող սենյակ նվիրելով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: