Գոռ Հակոբյանի կինը ծննդյան լուսանկարներ է հրապարակել․ ահա թե ինչ խնջույք են կազմակերպել նրանք

Գոռ Հակոբյանն, ինչպես հայտնի է, առանձնակի կարևորություն և նշանակություն է տալիս ընտանիքին, ընտանեկան օջախի ամրությանն ու ջերմությանը, ինչի համար չի խնայում ոչինչ։ Գոռի ընտանիքում կա նշելու հատուկ առիթ։

Գոռ Հակոբյանի ավագ տղան բոլորել է ծննդյան յոթ տարին։ Գոռն իր ավագ որդուն անվանել է Ֆելո։ Շատերը կհիշեն, որ անունը Գոռի կերտած առաջին հանրահայտ կերպարներից մեկի անունն է։

Ֆելոյի ծննդյան օրը ծնողները բավականին շքեղ ու գեղեցիկ են կազմակերպել՝ հրավիրելով իրենց մտերիմներին։

Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշը, տեղադրել է իրենց տղայի ծննդյան օրվա առիթով կազմակերպված խնջույքից գեղեցիկ կադրեր, որոնցից երևում է, թե ինչ թեմատիկ տորթ ու ծննդյան ատրիբուտներ են զարդարել Ֆելոյի ծննդյան օրվա խնջույքը։

Գոռը ևս որդու ծննդյան օրվա առիթով հրապարակում է արել։ Նա տեղադրել է Ֆելոյի լուսանկարը՝ շնորհավորելով նրան։

Գոռը նաև խոստովանել է, որ Ֆելոն իր երեք տղաներից ամենից ընկերականն է։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: