Սիրված, տաղանդավոր դերասանուհի Լիզա Բարսեղյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Սիրված, տաղանդաշատ արտիստուհի Լիզա Բարսեղյանը այսօր բոլորում է ծննդյան հիսուներեք տարին։ Նա Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի սան է եղել։ Նա որպես մեթոդիստ աշխատել է Մանկական գեղագիտական կենտրոնում։

Հետո Լիզա Բարսեղյանը Կոմեդիայի երաժշտական թատրոնում է աշխատել որպես դերասանուհի։ Այստեղ էլ նկատվել է Լիզայի դերասանական ինքնատիպությունը, շնորհալի լինելը, ինչի շնորհիվ դերասանուհին առաջարկներ է ստացել նաև այլ թատրոններից։

Լիզա Բարսեղյանը տարիներ շարունակ հաջողությամբ հանդես է եկել թատրոնի բեմից, ինչպես նաև ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ է ստացել։ Ստացվել է այնպես, որ դերասանուհին հիմնականում դրամատիկ կերպարներ է կերտել, ինչի շնորհիվ ընկալվում է որպես այդպիսին։

Լիզա Բարսեղյանն իր բնույթով բավականին համեստ անձնավորություն է։ Լինելով հանրային ուշադրության կենտրոնում՝ նա փորձում է հնարավորիս հեռո մնալ նույն այդ ուշադրությունից՝ լավագույնս կատարելով իր աշխատանքը։

Լիզա Բարսեղյանը նաև խորը հոգեկան ներաշխարհ ու մտածողություն ունեցող անհատ է, ինչը երևում է կերպարի ներկայացման նրա կերպից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: