Հանրահայտ արտիստուհիներից Մերի Մակարյանն ամուսնանալուց հետո ամուսնու հետ միասին բնակություն է հաստատել ամերիկյան միջավայրում, որտեղ էլ ծնվել է նրա բալիկը՝ Էլիզան։
Մերին ակտիվորեն փորձում է հեռվից պահպանել գոնե համացանցային կապն իր երկրպագուների հետ։
Սակայն Էլիզայի ծնունդից ի վեր Մերիի երկրպագուները խնդրում են, որ նա ի վերջո հրապարակի փոքրիկ դստրիկի այնպիսի լուսանկար, որտեղ երևա նրա դեմքը։
Մերին ոչ միայն չէր կատարում իր երկրպագուների խնդրանքը, այլև խուսափում էր պատասխանել այդ հարցերին։
Ի վերջ նա խոստովանեց, որ ամուսնու դեմ լինելու պատճառով է, որ նա Էլիզայի դեմքը չի ցուցադրում։ Այսօր փոքրիկ Էլիզայի ծննդյան տարեդարձն է։
Մայրիկն օրվա առիթով ի վերջո ընդառաջ է գնացել իր էջի հետևորդների համառ խնդրանքին ու ցուցադրել է մի լուսանկար, որտեղ երևում է դստրիկի գեղեցիկ դեմքը։
Ճիշտ է, այս անգամ ևս դեմքի որոշ հատվածներ ծածկված են մնում, բայց սա Էլիզայի առաջին հանրային լուսանկարը կարելի է համարել։