Ո՞վ է հայտնի երգչուհի Վալերիայի ներկայիս ամենասիրելի ունկնդիրը․ ահա թե ինչ փոփոխություն է եղել երգչուհու կյանքում

Ռուսական էստրադայի հանրահայտ դեմքերից Վալերիան, որ համաշխարհային ճանաչում է վայելում, հայտնի է ոչ միայն իր գեղեցիկ, զրնգուն ձայնով ու հմայիչ արտաքինով, այլ նաչ դրամատիկ ճակատագրով։

Անձնական կյանքում սխալ ընտրության շնորհիվ երգչուհին երիտասարդ տարիքում հայտնվել էր փակուղային վիճակում։

Մեկ այլ ճակատագրական հանդիպում Վալերիայի համար կյանքը նոր էջից սկսելու առիթ դարձավ։ Երգչուհին մեկընդմիշտ հրաժեշտ տվեց կյանքի դժբախտ էջերին՝ սկսելով հաջողություններով ու ձեռքբերումներով լի կյանքի նոր փուլ։

Երգչուհին երջանիկ ընտանեկան միջավայրում կարողացավ հասնել մեծ հեղինակության և ազդեցիկության երգարվեստի ոլորտում։ Նրա ամենից սիրելի ունկնդիրը, քննադատն ու երկրպագուն ամուսինն էր, ով նաև Վալերիայի պրոդյուսերն էր։

Վերջերս երգչուհու ընտանիքում նոր փոփոխություն է տեղի ունեցել։ 2021 թվականը երջանիկ մեկնարկ է ունեցել ընտանիքի համար, քանի որ հենց հունվարի մեկին լույս աշխարհ է եկել Վալերիայի թոռնիկը։

Այդ մասին երգչուհին է հայտնել մեծ երջանկությամբ։ Նա նաև կադրեր է հրապարակում՝ ասելով, որ թոռնիկն իր ամենասիրելի ունկնդիրն է այս պահին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: