Հանրաճանաչ ու սիրված արտիստ Զավեն Աբրահամյանն այսօր կբոլորեր ծննդյան յոթանասուներեք տարին, սակայն նախորդ տարի յոթանասուներկու տարեկանում սիրված արտիստը հրաժեշտ տվեց երկրային կյանքին՝ մնալով իրեն սիրողների սրտում որպես լավ ու տաղանդավոր դերասան։
Զավեն Աբրահամյանը Երևանում է ստացել դպրոցական ու համալսարանական կրթությունը։ Դերասանական կրթությունից հետո ապագա դերասանը սկսել է աշխատել տարբեր թատրոններում՝ հանդես գալով տարատեսակ ներկայացումներում, կերտելով տիպական կերպարներ։
Զավեն Աբրահամյանին շատերը ճանաչեցին ու սիրեցին հեռուստանախագծերում իր կերտած կերպարների շնորհիվ։ Նրա դերասանական խաղը շատերը հեռուստանախագծերի ու հեռուստասերիալների միջոցով տեսան ու գնահատեցին։
Արտիստը բազմաթիվ մրցանակների ու պատվոգրերի է արժանացել բարձրագույն ատյաններից։ Նա բազմաթիվ ֆիլմերում ու ներկայացումներում է հանդես եկել։
Կյանքի վերջին տարիներին Զավեն Աբրահամյանի առօրյան իմաստավորել ու ջերմացրել են նրա թոռնիկները, որոնց դերասանը առանձնահատուկ սիրով է սիրել։
Զավեն Աբրահամյանն աչքի էր ընկնում բացառիկ, դերասանին ոչ բնորոշ համեստությամբ։