Իննա Դաբաղյանը վառ ու շքեղ կերպարում․ լուսանկարներ

Իննա Դաբաղյանն այն երիտասարդ աղջիկներից է, ով շատ վաղ է ընտանիք կազմել։ Նա վաղ տարիքում էլ մայրիկ է դարձել։ Սակայն Իննան զբաղվածության ու հոգսերի հետ միասին մշտապես հանդես է գալիս վառ ու շքեղ կերպարում։

Վերջերս Իննան նկարահանվել էր ամուսնու՝ Գուրգեն Դաբաղյանի նոր երգի տեսահոլովակում՝ կերտելով հոլովակի գլխավոր հերոսուհուն։

Տեսահոլովակի մեջ Իննան տարբեր կերպարներում ու իրավիճակներում է հանդես գալիս։ Նա նաև որպես պարուհի է ներկայանում հոլովակում։

Հատկանշական է, որ իր արտաքին գեղեցիկ տեսքի ու շքեղ արտաքինի հետ մեկտեղ Իննան մշտապես նախընտրում է շատ վառ դիմահարդարում։

Նրան գրեթե միշտ կարելի է տեսնել վառ շրթներկով, ընդգծված աչքերով ու թարթիչներով, մի խոսքով՝ շքեղ շպարով։

Սակայն եթե շատերի դեպքում շպարը որոշակի կրճատում է շպարվողի տարիքը, ապա Իննայի դեպքում դրա կարիքը չկա, քանի որ նա առանց դրա էլ շքեղ արտաքինով է աչքի ընկնում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: