«Պատասխանե՛ք, պարոն Թովմասյան», «Երևի տիկին»․ ԱԺ-ում դարձյալ թեժ է

ԱԺ-ում այսօրվա քննարկումները ևս առանց թեժ միջադեպերի չեն անցնում, քանի որ իշխանական ու ընդդիմադիր կողմերը դեռևս ունեն բազմաթիվ թեմաներ, որոնց առիթով միմյանց հակադարձում են՝ յուրաքանչյուրը ներկայացնելով իր տեսակետը։

Մինչ Թագուհին Թովմասյանին հարց կուղղեր՝ պատգամավորներից Արամ Վարդևանյանը վարման կարգի մասին իր դիտարկումներն է ներկայացնում՝ ասելով, թե խորհրդարանական նիստերը վարողները տարբերակված մոտեցում են ցուցաբերում։

Նա բերում է Սերգեր Բագրատյանի օրինակը, ում նիստը վարողը նկատողություն արեց, մինչդեռ Արեգնազ Մանուկյանի հետ ավելի խսիտ գտնվեցին։ Ի պատասխան՝ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը հիշեցնում է, որ Ս․ Բագրատյանի դեպքում առաջին նկատողությունն էր, իսկ Ա․ Մանուկյանինը՝ երկրորդը։

Ներկաները հիշեցնում են, որ Ս․ Բագրատյանը ևս մինչ այդ նկատողություն ստացել է, իսկ Ռ․ Տուբինյանն ասում է, որ չի հիշում, ապա առկա լարվածության ազդեցության տակ «պարոն»-ով է դիմում Թագուհի Թովմասյանին, ով մեղմորեն ժպտալով հակադարձում է․

«Երևի տիկին», ինչից հետո Ռուբինյանը ներողություն է խնդրում։ Տեսանյութը՝ ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: