«Հանրային հեռուստաընկերության հերոս է Տիգրան Արզաքանցյանը։ Ուրախ է իր հետ, թքած, թե մեր երեխաների համար ինքը վատագույն օրինակ է․․․»

Գաղտնիք չէ, որ Տիգրան Արզաքանցյանը նախընտրական ու հետընտրական փուլում մեծ ռեյտինգ ունեցող գործիչներից է։ Նրա ռեյտինգը նույնիսկ հետընտրական փուլում, որտեղ նա քաղաքական պրոցեսներից դուրս է մնացել, շարունակում է աճել։

Այս առիթով Արմինե Մելքոնյանը, ով Գեղարքունիքի մարզից է և, կարելի է  ասել, նաև Տիգրան Արզաքանցյանի համերկրացին, հետևյալ դիտարկումն է անում․ «Անտանելի բան է փողը։ Փող ունես անգամ դեբիլ լինելդ լիքը մարդու կողմից կդիտարկվի առավելություն։

Ժամանակին սերունդների համար լավագույն օրինակը ինտելեկտուալ մարդիկ էին, որովհետև ծնողները ասում էին՝ Սովորիր, որ մարդ դառնաս։ Մարդ դառնալու դժվար գործընթացը մեր մեծերը տեսնում էին կրթությամբ։ Իսկ այսօր․․․

Հանրային հեռուստաընկերության հերոս է Տիգրան Արզաքանցյանը։ Ուրախ է իր հետ, թքած, թե մեր երեխաների համար ինքը վատագույն օրինակ է։ Մի խոսքով, գուցե ես ամեն ինչ չափազանցված եմ տեսնում։ Կարևորը ուրախ եղեք»,- իր ասելիքը եզրափակում է Ա․ Մելքոնյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: