Ալեն Սիմոնյանի առաջարկն ու Արթուր Վանեցյանի պատասխանը․ տեսանյութ

Այսօրվա խորհրդարանական թեժ վեճերի ժամանակ նախագահողը ստիպված է եղել նիստն ընդհատել ու հրավիրել անվտանգության աշխատակիցների՝ միացումն անջատելու հրաման հնչեցնելով։ Դրանից քիչ անց նիստը վերստին շարունակվեց։

Ալեն Սիմոնյանը համերաշխության կոչով հանդես եկավ՝ առաջարկելով ամեն ինչ մոռանալ ու շարունակել, այսպես ասած, զրոյական կետից։ Այս առաջարկից հետո ելույթով հանդես եկավ Արթուր Վանեցյանը։

Նա նախ իր ափսոսանքը հայտնեց այն առիթով, որ խորհրդարանական քննարկումները նման միջադեպերով են ընդհատվում, ապա նաև անդրադարձավ Ալեն Սիմոնյանի վերջին առաջարկին։ Նա ասաց, որ մինչ այդ առաջարկը հնչեցնելը Ալեն Սիմոնյանը մեկ այլ հայտարարություն պետք է հնչեցներ։

Ըստ Ա․ Վանեցյանի՝ Ալեն Սիմոնյանը նախ չեղյալ պետք է հայտարարեր վերջին օրերին պատգամավորներին արված նկատողությունները, ապա նոր միայն խոսեր զրոյական կետի մասին։

Ալեն Սիմոնյանն էլ պատասխանեց, որ նման հայտարարություն պետք է խորհրդի նիստի որոշմամբ արվի, իսկ խորհուրդ, որպես այդպիսին, դեռևս ձևավորված չէ։ Տեսանյութը՝ կից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: