Դեռ օգոստոսի վեցին պատգամավորներից Աննա Մկրտչյանը ԱԺ ամբիոնից հնչեցրեց վիրավորական արտահայտություններ Ն․ Փաշինյանի հասցեին, ինչի համար ստացավ նկատողություն։ Այսօր նույն պատգամավորը դարձյալ սուր ելույթով հանդես եկավ։
Նա նախ անդրադարձավ իրենց դաշինքի առաջարկին՝ այն է՝ ստեղծլ Արցախի հարցերով զբաղվող հանձնաժողով՝ հիշեցնելով, որ խորհրդարանն այն չընդունեց, իսկ Ալեն Սիմոնյանն Արցախի խորհրդարանի ղեկավարի անունից փոխանցեց, որ իրենց նման հանձնաժողով պետք չէ, քանի որ իրենք խորհրդարանի բոլոր պատգամավորներին են Արցախի հանձնաժողովի անդամներ համարում։
Աննա Մկրտչյանը իր բարձրացրած հարցերը, խնդրահարույց կերետրը թվարկելուց հետո առկա վիճակի մեղավոր համարեց գործող վարչապետին՝ նրան դարձյալ նույն՝ «Կապիտուլյանտ Նիկոլ» անվանելով։
Երբ Աննա Մկրտչյանը զբաղեցրեց իր տեղը, Ալեն Սիմոնյանը հիշեցրեց նրան հայտարարված նկատողության մասին, ապա դուրս հրավիրեց պատգամավորին՝ նրան մինչև օրվա վերջ զրկելով ԱԺ քննարկումներին ու նիստին մասնակցելու հնարավորությունից։
Աննա Մկրտչյանը հեռացավ դահլիճից։ Այս դրվագը ներկայացնող նյութը՝ ստորև բերված տեսանյութում։