«Էստեղ գոռալու տեղ չի». Ալեն Սիմոնյանը հունից դուրս եկավ, Գեղամ Նազարյանը լքեց նիստերի դահլիճը․ տեսանյութ

Խորհրդարանական ընթացիկ քննարկումները ցույց են տալիս, որ որքան էլ փորձ է արվում իրավիճակի լարվածությունը մեղմելու քայլեր ձեռնարկել, ներկայացնել իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների երկխոսության հավանականության մասին թեզեր, միևնույն է վիճակը փակուղային է։

Ամեն օր ականատես են լինում, թե ինչպես են բանավեճի մեծ մտնում հակադիր ուժերը, որից հետո կողմերից մեկը հունից դուրս է գալիս։ Այս անգամ նման մի դեպք գրանցվեց Լուսինե Բադալյանի հնչեցրած հարցի ժամանակ։

Լ․ Բադալյանի հարցն ուղղված էր Հայաստան դաշինքի պատգամավորներից Վահե Հակոբյանին, սկայն տեղի հարցից նյարդայնացած բղավել է սկսում Գեղամ Նազարյանը։

Նա իր տեղից վեր է կենում և բղավելով դուրս է գալիս դահլիճից։ Այս իրողությանը նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը նկատողությամբ է արձագանքում։ Նա հորդորում է դաշինքի մյուս ներկայացուցիչներին իրենց գործընկերոջը խորհուրդ տալ, թե խորհրդարանական դահլիճում ինչպես կարելի է իրեն դրսևորել։

Խորհրդարանական թեժ բանավեճի այս հատվածը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել կից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: