Այսօր սիրված, հայտնի հոգեբան Իրինա Ծատուրյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Իրինա Ծատուրյանին ճանաչողները վստահաբար պնդում են, որ նա կարող է շփվել ցանկացած մեկի հետ՝ անկախ տարիքից ու սեռից։ Գաղտնիքը նրա մոտեցման մեջ է։ Նա կարծում է, որ բոլոր խնդիրները կարող է մարդը լուծել ճիշտ շփման եղանակներ գտնելու դեպքում։

Քչերը գիտեն, որ Իրինա Ծատուրյանը դպրոցական տարիներին ցանկացել է դերասանուհի դառնալ։ Նա իր առաջին կրթությունը ստացել է Բանասիրական ֆակուլտետում, հետո մեկ տարի աշխատել է թատրոնում՝ որպես դերասանուհի։

Մեկ տարի թատրոնում որպես դերասան աշխատելուց հետո նա սկսել է շարժվել հոգեբանի ուղղությամբ։ Թատրոնի խոսքի վարպետության դասերը, մարզումները շատ են օգնել նրան առաջիկայում որպես հոգեբան հաջողությունների հասնելու հարցում։

Իրինա Ծատուրյանի ներկայսի ամուսինը՝ Արմեն Մովսիսյանը, ևս մասնագիտությամբ հոգեբան է։ Նրանք միասին են արդեն քսանհինգ տարի։

Իրինա Ծատուրյանի առաջին ամուսինը մահացել է, ինչից հետո նա դիմել է հոգեբան Արմեն Մովսիսյանի մասնագիտական օգնությանը։ Այդ շփումները հետագայում վերածվել են զգացմունքների և նրանք ընտանիք են կազմել։

Рейтинг
( 2 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: