«Ահա, թե ինչ պատահեց մեր բերքի հետ․․․» Տիգրան Արզաքանցյանը կնոջ մասնակցությամբ ուշագրավ տեսանյութ է հրապարակել

Տիգրան Արզաքանցյանը վերջերս սկսել է հանրային կյանքով ապրել՝ իր հետևորդներին հաղորդակից դարձնելով նաև իր ու տիկնոջ առօրյային։ Ամուսինների տեղադրած տեսանյութերից հասկանալի է դառնում, որ նրանք սիրում են համատեղ տարատեսակ գործողություններ ծավալել։

Վերջին տեսանյութում երևում է, թե ինչպես է Տ․ Արզաքանցյանտ տիկնոջ հետ ուսումնասիրում իրենց բերքը։ Նատալյա Ռոտենբերգը ուսումնասիրության ընթացքում հայտնաբերել է, որ իրենց զբաղվածության պատճառով բերքն անտեսվել է ու չափազանց շատ հասունացել՝ դառնալով ուտելու համար ոչ պիտանի։

Տ․ Արզաքանցյանն առաջարկում է այնուամենայնիվ հավաքել այն, գուցե աղցանների համար պիտանի լինի։ Իսկ իր տեղադրած տեսանյութին կից գործիչն իր հետևորդներին հետևյալ խորհուրդն է տալիս․ «Ահա, թե ինչ պատահեց մեր բերքի հետ։ Թույլ մի տվեք նման սխալներ. ձեր բերքը ժամանակին հավաքեք»։

Տիգրան Արզաքանցյանի տեղադրած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են նրանք ուսումնասիրում իրենց չափից շատ հասունացած բերքն ու քննարկում հնարավոր անելիքները, կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: