Կայծակ ու ամպրոպ․ ինչպիսի՞ն է եղել գիշերը Հայաստանում․ տեսանյութ

Եղանակային կանխատեսումները հուշում են, որ առաջիկա մի քանի օրերին առատ տեղումներ, հաճախակի ամպրոց ու կայծակ է լինելու մեր տարածաշրջանում։ Մեկնարկը, կարելի է ասել, տրվել է այսօր գիշերվանից, քանի որ նախորդող գիշերը բավականին աղմկալից էր եղանակային դրսևորումների տեսանկյունից։

Տարբեր տարածաշրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքում անձրևային տեղումներից զատ ուժեղ ամպրոպ ու կայծակ է եղել։ Բնակիչներից շատերն իրենց բնակավայրերի արտառոց եղանակային դրսևորումների կադրերով կիսվել են Գագիկ Սուրենյանի հետ։

Գ․ Սուրենյանը դրանցից ամենից ուշագրավները տեղադրել է իր սոցհարթակում։ Ուժեղ լուսային դրսևորումներով կայծակ է գրանցվել Վանաձորում, որը ֆիքսել և տեսանյութը Գագիկ Սուրենյանին է փոխանցել օգտատերերից Դավիթ Կարապետյանը։

Գ․ Սուրենյանի այս հրապարակման ներքո շատ բնակիչներ դժգոհել են, որ ձայներն այնքան սարսափազդու են եղել, որ իրենք չեն կարողացել քնել գիշերը։

Վանաձորի կայծակնային դրսևորումները ներկայացնող ուշագրավ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: