Տիգրան Արզաքանցյանը պատմել է իր նախկին կնոջ, երեխաների մասնագիտությունների, աշխատանքների, ընտանիքների, եղբոր կորստի և այլ մանրամասների մասին

Տիգրան Արզաքանցյանն ուշագրավ մանրամասներ է պատմել իր առաջին կնոջ, երեխաների և եղբոր մասին։ Եղբոր անժամանակ կորուստը մշտանորոգ ցավ է է պատճառում Տ․ Արզաքանցյանին, նա իր հարազատ երեխաներից չի տարանջատում եղբոր երեխաներին։

Նա միշտ նշում է, որ ունի վեց երեխա՝ հաշվի առնելով նաև եղբոր երեխաներին և առաջնահերթ ուշադրություն դարձնելով նախ եղբոր երեխաներին, ապա նոր միայն սեփական զավակներին։

Նա եղբոր երեխաներին ուղարկել է Անգլիա, որ նրանք այնտեղ բարձրակարգ կրթություն ստանան, ինչի արդյունքում երեխաները դարձել են լավ մասնագետներ և այժմ էլ աշխատում են պատվավոր ընկերություններում, ոմանք ստեղծել են իրենց բիզնեսը։

Տ․ Արզաքանցյանը նշում է, որ իր երեխաները կնոջ հետ նորմալ հարաբերություններ են հաստատել, սակայն Նատալյա Ռոտենբերգը նշում է, որ սկզբնական շրջանում և՛ իր, և՛ Տիգրանի երեխաների համար դժվար է եղել հարմարավել իրենց միասնությանը, հետագայում հաղթահարվել է այդ խնդիրը։

Գործիչը մեծ հարգանքով է խոսում նաև իր առաջին կնոջ մասին՝ գնահատելով նրան որպես լավ մարդ ու մայր։

Տիգրան Արզաքանցյանի կյանքի գեղեցիկ ու հետաքրքիր պատմությունների մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: