«Մեր հանդիպումը չի չեղարկվի` անկախ խոչընդոտներից, որովհետև․․․» Անդրեն նոր հայտարարություն է տարածել

Օգոստոսի ութին սպասվող Անդրեի համերգի թեման արդեն երկու օր է, ինչ իրարրամերժ կարծիքների հնչեցման առիթ է դարձել։ Երեկ մի նյութ էր հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է մի արցախցի քաղաքացի պոկում երգչի համերգային պաստառը։

Հետո հայտնի դարձավ, որ քաղաքացին որդեկորույս հայր է։ Այսօր Վիտալի Բալասանյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ հանդիպել է որդեկորույս ծնողների հետ, զրուցել, որոշում է կայացվել չեղարկել Անդրեի համերգը։

Երգչի արձագանքը ևս չուշացավ։ Նա նախ պատռված պաստառի մոտ կանգանծ լուսանկար հրապարակեց, իսկ քիչ առաջ էլ հայտարարություն է տարածել այն մասին, որ անկախ առկա բոլոր խոչընդոտներից իր համերգը կայանալու է։

Նա նշել է, որ համերգը կայանալու է, որովհետև այն սովորական համերգ չի լինելու։ Այնտեղ հոգևոր ու հայրենասիրական երգեր են հնչելու, իսկ դրան սպասում են շատ արցախցիներ։ Անդրեն իր խոսքը եզրափակել է՝ ասելով, որ անկախ ծանր ապրումների՝ մեր ոգին ամուր է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: