Լույս աշխարհ է եկել Գարիկի և Մարիաննայի երրորդ բալիկը․ ահա թե ինչ անուն են ընտրել բալիկի համար․ մանրամասներ գեղեցիկ ընտանիքի մասին

Այս ամիս կբոլորի ինը տարին, ինչ Գարիկն ու Մարիաննան ամուսիններ են դարձել ու ապրում են միասին։ Նրանց ընտանիքում երկու չքնաղագեղ դուստրեր են մեծանում։ Օրերս գեղեցիկ ընտանիքը համալրվել է ևս մեկ բալիկով։

Բալիկն այս անգամ ևս դստրիկ է, ում ծնողները որոշել են Ագաթա գեղեցիկ անունը տալ։ Ծնողները մինչ Ագաթայի լույս աշխարհ գալը արդեն իսկ իմացել էին, որ նորից դստրիկ են ունենալու և մեծ սիրով սպասում էին իրենց երրորդ դստրիկի լույս աշխարհ գալուն։

Գարիկի ավագ դստեր անունը Ամելի է։ Ամելին արդեն յոթ տարեկան է, նա դպրոց է հաճախում, իսկ միջնեկ դստրիկին ծնողներն Ադանե են անվանել։ Ադանեն բոլորել է իր չորս տարին։

Այսպիսով, նկատելի է դառնում, որ Գարիկն ու Մարիաննան դուստրերի անունների ընտրության հարցում առաջնություն են տվել Ա սկբնատառով սկսվող և արտասանությամբ իրար համահունչ, ներդաշնակ անձնանուններին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: