Ահա թե ինչպես է արտահայտվում Ժիրինովսկին հայկական ծիրանի մասին

Գաղտնիք չէ, որ աշխարհում լրջագույն խնդիր է սննդային հավելումների հարցը։ Խնդիրը հրատապներից է։ Տարբեր երկրներում ստեղծվել են սննդի որակի ստուգման կազմակերպություններ, որոնք հսկում են վաճառվող սնունդը՝ թունավորումներից և առողջական այլ խնդիրներից խուսափելու համար։

Ռուս ամենահայտնի քաղաքական գործիչներից Ժիրինովսկին նույնպես պարբերաբար հսկողության տակ է պահում այս հարցը։ Համացանցում տարածվող տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է քաղաքական գործիչը շրջում միրգ ու բանջարեղեն վաճառող խանութներում։

Նա մասնագետների ուղեկցությամբ հատուկ սարքավորումներով ստուգում է վաճառվող մրգերի ու բանջարեղենների որակը։ Ստուգող սարքը ցույց է տվել, որ վաճառվող մթերքների մի մասը թունավոր են իրենց բաղադրությամբ։

Ժիրինովսկին խորհուրդ է տվել դրանք չվաճառել՝ ասելով, որ ափսոս է նունյիսկ դրանք դեն նետելը, քանի որ դրանց թոնավոր բաղադրիչները կարող են նաև հողի կամ ջրի աղտոտման պատճառ դառնալ։ Հետո ստուգման հերթը հասել է հայկական ծիրանին։

Ստուգող սարքը ցույց է տվել, որ ամեն ինչ նորմայի մեջ է։ Իսկ թե ինչպես է դրան արձագանքել Ժիրինովսկին, կարող եք դիտել նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: