Սիրուն Մինասը հայտնի պլաստիկ բժիշկներից է, ով իր կերպարով բավականին սիրելի է դարձել հանրայաին լայն շրջանակների։ Մինասի գեղեցիկ ընտանիքը հաճախ է հայտնվում հանրային հիացմունքի կենտրոնում։
Մինասը, ինչպես վերջերս հայտնի դարձավ, վերստին պատրաստվում է մայրանալ, ինչի մասին պատմում են դեռևս Մինասի հրապարակած լուսանկարները, իսկ ինքը շարունակում է լուռ մնալ։
Ամառային այս օրերին ընտանեկան զույգը որոշել է մի քանի օր Եգիպտոսում անցկացնել։ Նրանց հետ է նաև ընտանիքի դեռևս միակ բալիկը, ում հետ մայրիկը գեղեցիկ լուսանկարային կադրեր է տեղադրել։
Լուսանկարներում անթաքույց ու ակնհայտ տեսքով երևում է Մինասի գեղեցիկ, արդեն բավականին կլորիկացած փորիկը, որը մայրիկն ակնհայտ կերպով գրկել է իր բալիկի հետ միասին։
Իսկ մեկ այլ կադրում էլ երևում է, թե ինչպես են Մինասն ու նրա ամուսինը իրենց փոքրիկ բալիկին տարել բանանի հսկայական ծառի մոտ և ցուցադրում այն երեխային։