Երբ նոր էի հանդիպում երեխայիս մոր հետ, ինձ շատ մտերիմ մի մարդ ասաց՝ հանկարծ չամուսնանամ նրա հետ. ի՞նչ է պատմում Արման Մարգարյանը

Մարգարյան և Շահիրյան ընտանիքի հայտնի ներկայացուցիչներից է Արմանը, ով դեռ վաղ տարիքից բավականին հայտնի է հանրային շրջանակներում։

Արմանն ունի դերասնական կրթություն, սակայն շարժվել է հաղորդավարության ուղով։ Արմանի անձնական կյանքի մասին բավականին շատ է խոսվել։

Պատճառը նախ նրա շատ վաղ ամուսնությունն էր, ապա նաև վաղ բաժանությունը։ Արմանը մեկ այլ հանրային դեմք Ինգրիդի հետ որոշակի շփումից հետո որոշում է կայացրել ամուսնանալ նրա հետ, սակայն բաժանությունը չի ուշացել։

Վերջերս մի առիթով Արմանը խոստովանել է, որ երբ ինքը սկսել է հանդիպել Ինգրիդի հետ, իրեն մտերիմներից մեկը խորհուրդ է տվել չամուսնանալ նրա հետ։ Ամենևին չբացելով փակագծերը՝ Արմանը նշում է, որ հարցին կարելի է երկու կողմից մոտենալ։

Եթե նա չամուսնանար, հետո չէր բաժանվի, սակայն մյուս կողմից, եթե չամուսնանար, ապա չէր ծնվի նրա որդին։

Արմանի որդին հաճախ է հայրիկի հետ ժամանակ անցկացնում։ Դատելով հրապարակում առկա նյութերից՝ կարելի է փաստել, որ Արմանը բավականին լավ հայր է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: