ԱԺ փոխխոսնակի ընտրություններն երրորդ փորձից հետո այսօր ի վերջո կայացան․ ահա թե ինչ տեղի ունեցավ

ԱԺ փոխխոսնակ ընտրության երեկվա ձախողված գործընթացը շարունավեց, որն ի վերջո իր տրամաբանական լուծմանը հասավ։ Այս անգամ ՔՊ-ականներն ընդդիմադիր ուժի կողմից առաջադրված ներկայացուցչին տվեցի երեկվանից մի քանի ձայն ավել՝ հաշվի առնելով քվեաթերթիկների անվավեր լինելու հավանականությունը։

Այսպիսով, այսօր ՔՊ-ականները երեսուներկու ձայն են տվել Ի․ Սաղաթելյանին, ինչի շնորհիվ նա ընդհանուր հավաքել է վաթսունչորս կողմ ձայն, իսկ երեսուներկուսը դեմ են քվերակել։ Այս անգամ անվավեր քվեաթերթիկների քանակն ընդամենը երկուսն է եղել։

Երբ հանձնաժողովի ղեկավարը տվյալներն ի մի բերելուց հետո ներկայացրել է  արդյունքը, պարզ է դարձել, որ Իշխան Սաղթելյանն ի վերջո հաղթահարել է անցողիկի շեմը և ընտրվել է ԱԺ փոխխոսնակ։ Այս լուրը նրա գործընկերները ծափահարություններով են ընդունել։

Խորհրդարանական այսօրվա կարևոր քայլերից մեկի՝ ԱԺ փոխխոսնակ ընտրության գործընթացի վերջնական փուլի ամփոփման և արձագանքները ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: