Ինչպե՞ս է անցել Անդրեի հանդիպում-համերգն Արցախում․ նա հանդիպել է իր պաստառը պատռող քաղաքացու հետ

Անդրեի արցախյան համերգը բազում խոսակցությունների առիթ դարձավ մի քանի օր շարունակ։ Պատճառը հետպատերազմյան տրամադրություններն են, իսկ ոմանք էլ հարցին փորձում են քաղաքական աստառ հաղորդել՝ լրացուցիչ ինտրիգ մտցնելով։

Չնայած որ արցախյան կառավարությունը որոշել էր մեկ տարի սուգ պահել և Վերածննդի հրապարակից համերգներ չտալ այդ ընթացքում, Անդրեի համերգի կազմակերպիչները, առանց պետական մարմինների հետ նախապես համաձայնեցնելու, հայտարարել են այդ համերգի մասին։

Այս ամենը պարզ է դառնում Արտակ Բեգլարյանի հրապարակումներից մեկի շնորհիվ։ Ա․ Բեգլարյանն ու այք սակայն վստահ են, որ Անդրեի նպատակը արցախցիների վիշտը փարատելն է։

Հաշվի առնելով սա՝ համատեղ համաձայնության են եկել հանդիպում կազմակերպել համերգի նախանշված ժամին, որի շրջանակներում Անդրեն կկարողանա շփվել իր երգարվեստի սիրահար արցախցիների հետ։

Ի վերջ հանդիպումը կայացել է։ Անդրեն նույնիսկ ներկաների խնդրանքով հայրենասիրական, հոգևոր երգեր է կատարել, հնչեցրել է Արցախի հիմնը։

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը լուսանկար է տեղադրել՝ ասելով, թե Անդրեն նաև հանդիպել է իր պաստառը պոկող հերոսի հոր հետ։ Հրապարակված լուսանկարից հասկանալի է դառնու, որ նրանք ջերմ շփում են ունեցել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: