Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում․ ահա թե ինչ է սպասվում․ մանրամասներ

Խորհրդարանական դահլիճում երկրորդ օրն է քննարկվում ընդդիմադիր ուժերի ներկայացրած ԱԺ նախագահի փոխնախագահի թեկնածուի ընտրության հարցը։ Թեկնածուն Ի․ Սաղաթելյանն էր, ով նախօրեին ներկայացրել էր իր ծրագրերն ընտրվելու դեպքում։

ՔՊ խորհրդի քարտուղար Ն․ Բաղդասարյանն այսօր ելույթ էր ունեցել՝ քննադատելով ընդդիմադիրների հնչեցրած մտքերը, միևնույն ժամանակ հայտարարել էր, որ իրենք պատրաստ են ապահովել ընդդիմությանն անհրաժեշտ ձայների թիվը, որպեսզի Ի․ Սաղաթելյանն ընտրվի, քանի որ իրենց համար կարևոր է կայունությունն ու ժողովրդավարությունը։

Ընտրությունների արդյունքում պարզ է դարձել, սակայն, որ Ի․ Սաղաթելյանն այդպես էլ չի ընտրվել, քանի որ պակասել է մեկ ձայն։ Հիսունչորսի փոխարեն Սաղաթելյանը ստացել է հիսուներեքը միայն։ Քվեաթերթիկներից մեկն անավավեր է համարվել։

Քպականները հայտարարել են, որ իրենք իրենց խոստումը կատարել են, իսկ մեկ ձայնի պակասի խնդիրը նրանք տեսնում են ընդդիմադիր ուժերի քվերակության մեջ։ Նշենք, որ ըստ կանոնակարգի առաջիկայում անցկացվելու են նոր ընտրություններ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: