Ապշեցուցիչ տեսանյութ․ Լիբանանում թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է

Բոլորովին վերջերս՝ հուլիսի երեսունին, լիբանյան քաղաքներից մեկում՝ Հերմել անունը կրող բնակավայրում, աննախադեպ ու ապշեցուցիչ դեպ է գրանցվել, որը մինչ այժմ էլ շատերի մոտ բազմաթիվ հարցեր է առաջ բերել։

Մահացած լիբանանցի քաղաքացիներից մեկի թաղման արարողության ժամանակ սկսել է շարժվել։ Ներկաներից մեկը, առաջինը նկատելով հանգուցյալի մարմնի շարժը, աղմուկ է բարձրացրել՝ հրավիրելով նաև ներկաների ուշադրությունը։

Ներկաներն, կենտրոնանալով ասվածի վրա, համոզվում են, որ հանգուցյալ համարվող քաղաքացին շնչում է։ Նրանք կանգ են առել հենց փողոցի մեջտեղում՝ անմիջապես շտապ օգնության բաժին զանգելով։ Իսկ մինչ բժիշկների ժամանումը ներկա քաղաքացիները փորձել են արհեստական շնչառությամբ, ձեռքի շարժումներով օգնել քաղաքացուն, որ շնչի։

Շպատ օգնության աշխատակազմը, ժամանելով նշված վայր և զզնելով հանգուցյալ համարվող քաղաքացուն, իսկապես արձանագրել է, որ քաղաքացին մահացած չէ։ Ապա ընթացք է տրվել հետաքննությանը, որը պետք է բացահայտեր, թե քաղաքացին ինչ հանգամանքների բերումով է մահացած համարվել։

Համապատասխան տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: