ՔՊ անդամ Գագիկ Մելքոնյանը ԱԺ նիստի ընթացքում խաղ է խաղում․ տեսանյութ

Գագիկ Մելքոնյանը ևս նորընտիր Խորհրդարանի պատգամավորներից մեկն է և վերջին շրջանում բավականին ակտիվ է, աչքի է ընկնում սուր ելույթներով, ինտրիգային ասելիքով ու համարձակ, բաց տեքստով քննադատություններով։

Լրագրողների տեսախցիկն այսօր ֆիքսել է, թե ինչպես է նորընտիր պատգամավորը խորհրդարանական նիստի ժամանակ հեռախոսով խաղ խաղում։ Տեսանյութից հասկանալի է դառնում, որ Գագիկ Մելքոնյանը կարթ է խաղում հեռախոսով։

Այն բանից հետո, երբ նրա կողքին նստած գործընկերը նրան հարց է տալիս, նա անջատում է հեռախոսը և դնում իր սեղանի դարակում։

Նշենք, որ արդեն մի քանի օր շարունակ ԱԺ ամբիոնից բացի փոխադարձ մեղադրանքների հնչեցումը, ոչ մի բովանդակային քննարկում չի լինում։

Այս կադրը ֆիքսվել է լրագրողների համար հատկացված հատուկ վայրից՝ ապակիներից այն կողմ։ Լրագրողների ֆիքսած կադրը, որտեղ երևում է, թե ինչպես է նորընտիր պատգամավոր Գ․ Մելքոնյանը խաղում հեռախոսով, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: