Վարչապետի անունը ձևափոխելու կամ այլ կերպ դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ. Ալեն Սիմոնյանը՝ «Հայաստան»-ի պատգամավորին

Նորընտիր ԱԺ նիստերի արդեն երրոդ օրն է, ինչ թեժ է։ Չնայած ամբիոնից հնչող համերաշխության ու բարոյախրատական ճառերին՝ շատերը շարունակում են սուր ու թեժ ելույթներ ունենալ, ինչն էլ վիճաբանությունների առիթ է դառնում։

Հերթական թեժացումն է եղել «Հայաստան» դաշինքի անդմաներից մեկի հարցը հնչեցնելու ժամանակ։ Արեգնազ Մանուկյանը հարց է ուղղել Սեյրան Օհանյանին՝ հարցի ձևակերպման մեջ հնչեցնելով Նիկոլենք արտահայտությունը։

Ա․ Մանուկյանին ընդհատում է Ալեն Սիմոնյանը՝ պահանջելով մնալ կոռեկտության սահմանում, վարչապետին դիմել կոռեկտ, այլ ոչ թե անունով, կամ անունը ձևափոխելով։ Արեգնազ Մանուկյանը փորձում է ճշտել, թե արդյոք միայն դիմելու ձևն է խնդիրը, մնացած մտքերի հետ համաձա՞յն է Ալեն Սիմոնյանը։

Ա․ Սիմոնյանը նշում է, որ բոլորովին էական չէ, թե ինքն ինչ դիրքորոշում ունի ինքը հնչեցված տեսակետի հետ, կարևոր է, որ ԱԺ-ում բոլորը մնան կոռեկտության սահմաններում։ Այս սուր խոսակցության տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: