Ուշագրավ․ «Հավատացեք ինձ` միայնակ մնալու դեպքում Ադրբեջանը նորից կպարտվի մեզ, բայց մենք հետո․․․»

Թուրքիայում, ինչպես հայտնի է, բավականին դժվարին իրավիճակ է ստեղծվել։ Երկիրն այլ երկրների օգնության կարիքն ունի այս պահին։ Թուրքիայի հիմնական աջակիցը շարունակում է Ադրբեջանը մնալ։ Զոհրաբ Եգանյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ մեր առաջիկա փոխհարաբերություններին, գրում է հետևյալը․

«Հավատացեք ինձ` միայնակ մնալու դեպքում Ադրբեջանը նորից կպարտվի մեզ, բայց մենք հետո նորից կդառնանք խաղալիք: Նոր մտածողություն ու նոր ռազմավարություն է պետք, մարզերը դատարկվում են, երեք երեխա ունենալը «ճոխություն է»։

Չի կառուցվում նոր դպրոց, չի ընդլայնվում մանկապարտեզների ցանցը, որպեսզի երիտասարդ մայրերը շատ երեխա ունենան ու կարողանան աշխատել, արհեստական բեղմնավորմանը և կամ միայնակ մայրերին պետք է խրախուսել ամեն գնով:

Շատ շատ են 30-ից բարձր չամուսնացած աղջիկները, 20-30 տարի հետո լրջագույն խնդրի առաջ ենք կանգնելու, 10 տարի է, ինչ խոսում եմ այս մասին: Կենտրոնանանք ուժեղանալու վրա, ռեսուրս չծախսենք այս պահին անիրականանալի բաների վրա»:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: