Ո՞վ և ինչո՞ւ է Արցախում պատռել Անդրեի համերգային պաստառը․ մանրամասներ

Անդրեն Ամերիկայում միառժամանակյա բնակությունից հետո վերադարձել է հայրենիք։ Նա նախ Երևանում հանդիպել է իր երգիչ ընկերների հետ։

Այդ հանդիպումից հետո ջերմ կադրեր հայտնվեցին համացանցում, որտեղ Անդրեն երգում էր ընկերների հետ։

Հետա օգոստոսի հինգին Անդրեն իր սոցհարթակում տեղադրել մի պաստառի լուսանկար՝ տեղեկացնելով, որ առաջիկայում Արցախում համերգ է նախատեսել իրականացնել։ Պաստառի վրա երևում է, որ համերգը լինելու է օգոստոսի ութին՝ Վերածննդի հրապարակում։

Այս հրապարակումը քննարկումներ առաջ բերեց։ Ոմանք իրենց ուրախությունն են հայտնում երգչի համերգի առիթով, իսկ ոմանք էլ դժգոհում են՝ ասելով, թե իրենք համերգի սիրտ չունեն։

Անդրեի սույն հրապարակման մեկնաբանություններում ոգտատերերից մեկը տեղադրել է իր բալիկների լուսանկարը Անդրեի համերգային պաստառի ֆոնի ներքո։

Սակայն մեկ ուրիշն էլ լուսանկարներ է տեղադրել, որոնցում երևում է, որ մի տղամարդ պատռում է համերգային պաստառը։

Հայտնի է, որ պաստառը պատռողը զոհված զինծառայողի ծնող է, ով պատռելիս ասել է, թե համերգ կարող են տալ, երբ իր երեխային իրեն կտան։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: