Նոր ջրհեղեղային իրավիճակ այս անգամ Իրանում․ մանրամասներ արտառոց իրողությունից

Հայտնի է դարձել, որ ջրհեղեղային դրսևորումները դեռևս շարունակվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Այս անգամ ջրհեղեղի կենտրոնում հայտնվել է Իրանը։ Իրանական լրատվամիջոցները մանրամասներ են ներկայացրել իրավիճակից։

Երկիրը պատրաստվում է նախագահի երդմնակալությանը, սպասվում է պաշտոնական արարողություն, որին մասնակցելու է նաև մեր երկրի վարչապետը, իսկ որոշ վայրերում ջրհեղեղը մարդկային ու առարկայական կորուստների պատճառ է դառնում։

Ինտենսիվորեն աշխատում են փրկարարները, որոնց մինչ այս հաջողվել է փրկել 978 քաղաքացու կյանք։ Հայտնի է, որ ութ քաղաքացի մահացել են, իսկ քաղաքացիներից երկուսը համարվում են անհետ կորածներ։ Անհետ կորած իրանցիներին փնտրում են փրկարարական խմբերը։

Փրկարարները քաղաքացիներին իրենց հեղեղված տներից փոխադրում են նավակների միջոցով։ Շատերի բնակարանները մնացել են ջրային շերտի տակ։ Վիճակը արտառոց է և բարդ։ Այժմ էլ հեղեղումները տարբեր վայրերում շարունակվում են։

Կորուստների իրական պատկերը դեռևս պարզված չէ։ Ինտենսիվորեն աշխատում են նաև բժշկական ծառայությունները՝ քաղաքացիներին օպերատիվ աջակցություն ցուցաբերելու համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: