Լինում էին օրեր՝ միայն կարտոֆիլ էինք խաշում, մի քիչ էլ սոված էինք մնում. Ի՞նչ է պատմում Ծովինար Մարտիրոսյանը դժվար օրերի մասին

Ծովինարն իր բնույթով խորն ու զգացմունքային մարդ է։ Նա այդ առումով շատ նման է իր մայրիկին՝ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանին, ով պատերազմից հետո այնպիսի մեծ ցավ է ապրում, որ նույնիսկ մազերը ներկելու ցանկություն չի ունենում։

Ծովինարը նույնպես այս առումով բացառություն չէ։ Նա պատերազմից հետո չի նշանավորում ընտանեկան տոները, ծննդյան տարեդարձները։

Նա տարբեր առիթներով խոստովանում է, որ իր ներքին աշխարհում տեղի ունեցածի պատճառով խառնաշփոթ է առաջացել։

Ծովինարը, լինելով բուռն ու հախուռն անձնավորություն, բավականին շուտ է ամուսնացել, ինչպես նրա կողակիցը՝ Նարեկ Հայկազյանը։

Նրանք ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո ամուսնացել են՝ գտնելով միմյանց։

Ծովինարը ժպիտով է հիշում, որ նույնիսկ իր մայրիկն է ժամանակին դեմ եղել իր ու Նարեկի միությանը, երիտասարդ զույգը բազում դժվարություններ է ստիպված եղել հաղթահարել միմյանց նկատմամբ հարգանքի և սիրո շնորհիվ։

Հիշելով դժվարությունները՝ Ծովինարը չի մոռանում, որ եղել են օրեր, երբ իրենք ստիպված են եղել բավարարվել միայն խաշած կարտոֆիլով։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: