Թոմաշ Լեխ Բուչեկն ասել է, թե ինչո՞ւ է հետաքրքված Հայաստանով և ինչո՞ւ է օգնում հայերին

Հայտնի լեհ գործիչներից Թոմաշ Լեխ Բուչեկն իր սոցհարթակում հնարավորություն է տվել օգտատերերին իրեն հարցեր ուղղել, որոնց ինքը խոստացել է պատասխանել ազնվորեն։ Օգտատերերից ոմանք նրան հարցրել են համավարակի և պատվաստված լինելու մասին։

Լեհ գործիչն ասել է, որ ինքը պատվաստված է, ապա կոչ է արել բոլորին պատվաստվել, իսկ թե դեռ որքան կշարունակվի կորոնայի, այսպես ասած, հաղթարշավը, գործիչն այն կարծիքն է հայտնել, թե մոտ երկու տարուց։

Ավելի մեծ թվով օգտատերերի հետաքրքրել է, թե Բուչեկն ի՞նչ մոտիվացիա ունի, ինչո՞ւ է հետաքրքրվում հայկական խնդիրներով, արցախյան հարցով։ Երբվանի՞ց է արդյոք նա սկսել հետաքրքրվել հայերով։

Լեհ քաղաքական գործիչը պատասխանել է, որ ինքը հայերով սկսել է հետաքրքրվել դեռ 2018 թվականից, իսկ պատճառն իր մտերիմ մարդկանցից մեկն է եղել, ով պատմել է, թե ինչպես է ժամանակին մի հայ փրկել իր կյանքը։

Ապա ավելացրել է, որ իրեն մոտիվացնում են հայուհիների գեղեցիկ աչքերն ու լավ երգեցողությունը։ Ներկայիս իշխանության մասին Բուչեկը ասել է․ «Ազգը նրան ընտրեց, թող Ազգը դատի նրան»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: