Եզակի ցինիզմ է․ թուրքին դրել եք սյունեցու առաջ ու ասում եք՝ սյունեցին մեզ է ընտրել․ Աննա Գրիգորյանի սուր ելույթը

Աննա Գրիգորյանն այսօր, օգտվելով պատգամավորական իր խոսքի իրավունքից, լինելով սյունեցի, բարձրաձայնել է իր մտահոգությունները տարածաշրջանի անվտանգության խնդիրների մասին։ Նա հիշեցնում է սյունեցիների ձերբակալությունը։

Աննա Գրիգորյանը ցինիզմ եզրույթով է բնորոշել ընտրված իշխանությունների այն փաստարկը, ըստ որի ժողովրդի ընտրության արդյունքում իրենք մեծամասնություն են կազմել։ Ա․ Գրիգորյանը դիմել է Ս․ Բագրատյանին՝ հիշեցնելով ԲՀԿ կազմում ստորագրած պարտավորագրի մասին։

Ա․ Գրիգորյանը, որ հեղափոխությունից հետո Խորհրդարան էր մտել որպես ՔՊ թիմի անդամ, այժմ մեղադրանքներ է հնչեցնում գործող իշխանությունների հասցեին՝ հարցնելով, թե արդյոք հնարավո՞ր է առաջիկայում ստորագրվի ավելի վատթար պայմանագիր։

Ա․ Գրիգորյանը հիշեցնում է Բաքվում դատվող գերու խոսքերը միայնակ մայրիկի մասին, սահմանի երկայնքով տեղակայված հակառակորդի զինվորների առկայության փաստը և այլ ցավալի իրողություններ, որոնց մեղավորը համարում է գործող ղեկավարներին։

Աննա Գրիգորյանի խորհրդարանական ամբիոնից հնչեցրած սուր ելույթը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: